Արագ նիհարելու 3 միջոց. սա պետք է կարդան բոլոր աղջիկները

218

Armlady.am-ը ներկայացնում է նիհարելու 4 միջոց:

Ֆիզիկական ակտիվություն

Նիհարելու համար հարկավոր է շատ շարժվել։ Այս մասին գիտեն բոլորը։ Գիտականորեն հաստատված է, որ հենց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է նյութափոխականության բարելավման ամենաարդյունավետ միջոցը, ինչն իր հերթին նպաստում է նիհարելու գործընթացին։ Երբ մկաններն աշխատում են, նյութափոխականությունն արագանում է։ Ընդ որում խոսքը միջին մակարդակի ծանրաբեռնվածության, ցանկացած ֆիզիկական ակտիվության մասին է։ Այսինքն, պարտադիր չէ, որ սովորական մարդը սարեր բարձրանա, կարելի է պարզապես քայլել օրը երկու ժամ։

Ջուր ենք խմում և նիհարում

Նյութափոխականության համար շատ կարևոր է հեղուկի, մասնավորապես ջրի օգտագործումը։ Հարկավոր է ջուր խմել 1 կգ քաշի համար 28–30 մլ հարաբերակցությամբ, եթե իհարկե չկան երիկամների և սիրտ–անոթային համակարգի խնդիրներ։ Դա կազմում է օրական միջինը երկու լիտր ջուր։

Ընդ որում հյութերը, սուրճը, թեյը և այլ ըմպելիքները հաշվի չեն առնվում։ Հայերի ամենասիրելի ըմպելիքը` սուրճը, թերևս, խոսակցության առանձին առարկա է։ Քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը, այն հարկավոր է խմել յուրաքանչյուր մեկ բաժակ սուրճի դիմաց ևս մեկ բաժակ ջրի հարաբերակցությամբ։ Քաղցր հյութերի մասին ավելի լավ է ընդհանրապես մոռանալ։ Ինչ վերաբերում է ջրին, ապա կարելի է խմել սովորական, եռացրած կամ հանքային ջուր առանց գազի` ավելացնելով կիտրոն, անանուխ, դարչին, մեղր և այլն։ Խորհուրդ չի տրվում խմել ցանկացած տեսակի գազավորված ըմպելիք, այդ թվում` գազավորված ջուր։ Լիմոնադը վնասակար է, իսկ գազավորված ջրի մեջ կան աղեր, որոնք ընդհանրապես չեն նպաստում նիհարելու գործընթացին։

Սնվում ենք ռեժիմով

Դիետոլոգը բոլորին խորհուրդ է տալիս սնվել ռեժիմով, այսինքն` նախաճաշել, ճաշել և ընթրել մոտավորապես նույն ժամին, նույն ընդմիջումներով։ Ամենաօպտիմալ ընդմիջումը 4–5 ժամն է։ Գիշերային հանգստի ժամանակ այն երկարում է` հասնելով 10 ժամի։ Շատերին հուզում է մեկ հարց. կարելի՞ է ուտել երեկոյան, թե՞ ավելի լավ է սահմանափակել սնունդը։ Պարզվում է, որ ընթրել կարելի է և անգամ հարկավոր է։ Պարզապես անհրաժեշտ է սահմանափակել սննդի քանակը` նախընտրելով օրինակ կեֆիր, մածուն, «Նարինե»։