Հայտնիներ, ովքեր այս տարի ամուսնացան

Մարի

Օրերս երգչուհի Մարիի հարսանիքն էր։ Նա և ամուսինը ՝ Վահեն, իրենց հարսանիքը կազմակերպել են Լոռու մարզում ՝ Ալավերդիում։

Հարսանիքից հետո զույգը մեկնել է Մալդիվյան կղզիներ:

Էլեն Ազնավուրյան

Էլեն Ազնավուրյանը հունիսի 26-ին ամուսնացել է: Նրա ամուսինը ՝ Բորիս Մկրտչյանը, ատամնաբույժ է:

Հավելենք, որ տարեմուտին Էլենի ընտրյալը, Բորիս Մկրտրյանը, ով աշնանը ռազմաճակատում էր, նրան կեսգիշերին նշանադրության առաջարկություն էր արել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Մաշ Իսրայելյան

Այս ամռանը երգչուհի Մաշ Իսրայելյանի եւ դերասան Գարիկ Սաֆարյանի հարսանիքն էր: Զույգի կնքահայրը երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն էր, իսկ որպես ազաբ հանդես էր եկել դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը, հարսնաքրոջ պարտականությունն էլ վստահված էր երգչուհի Նարե Գեւորգյանին:

Նորա Գրիգորյան

Օրերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանը հարսանիքն է: Ռեժիսորի ամուսինն Արմեն Բոջուկյանն է, ով գործարար է: Նշենք, որ սա Նորայի երկրորդ ամուսնությունն է: