Տատիկի բաղադրատոմս. արագ պատրաստվող պեչիկ

118

Armlady.am-ը շարունակում է ձեր դատին ներկայացնել տատիկի բաղադրատոմսերը:

Այժմ ձեզ ենք ներկայացնում արագ պատրաստվող պեչիկների բաղադրատոմսը:

Այնքա՜ն համեղ ու արագ պատրաստվող պեչիկներ եմ ուզում ներկայացնել։ Ընդամենը մի քանի բաղադրիչ, բայց շատ փխրուն համեղիկներ են ստացվում։ Անհրաժեշտ է` ✅100գ մարգարին ✅100գ շաքարավազ ✅100գ մայոնեզ ✅1 փոքր ձու ✅0,5 թ/գ սոդա ✅1,5 թեյի բաժակ ալյուր։ Փափուկ մարգարինը տրորում ենք շաքարավազի հետ։ Ավելացնում մայոնեզը, ձուն ու սոդան, լավ խառնում։ Վերջում մաղում ենք ալյուրը, ստանում շատ փափուկ խմոր։ Խմորից կլորներ ենք ստանում, շարում յուղաթղթի վրա և տեղափոխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց 20֊30 րոպեով։ Ստացվեց 16 հատ։
Այսքանը։ Ինչպես տեսաք սրանից հեշտ ու արագ բաղադրատոմս հաստատ չեք գտնի։

Հ.Գ. Փորձեք ու մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։