Ամենամոդայիկ կին պատգամավորները թելադրում են նոր խորհրդարանի 2021 գունային թրենդը. սև-սպիտակ

310

Armlady.am-ը Ձեզ է ներկայացնում նոր խորհրդարանի ամենամոդայիկ կին  պատգամավորներին:

«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական ֆրակցիայից Մարիամ Մկրտչյանը և «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանը սև-սպիտակի ճաշակով համադրության թրենդի ձևավորողներն են ԱԺ 8-րդ գումարման նստաշրջանում:

Շատ շատերի կարծիքով Աննա Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը և Աննա Մկրտչյանը նաև գործող խորհրդարանի ամենահմայիչ պատգամավորներն են, և ամենևին էլ պատահական չէ, որ հենց նրանք են թելադրում խորհրդարանական մոդայի թրենդը:

Ընդհանրապես 2021 գարուն-ամառ նորաձևության թրենդը սև սպիտակի համադրությունն է աշխարհի առաջատար պոդիումներում:

Այս համադրությունը «Շանել» մոդայի տան մոտ այս տարի առավել աչքի զարնող է:

«Դոլչե Գաբանայի» 2021 գարուն-ամառ հավաքածուում սև-սպիտակի շախմատային տեսքն է առավել տպավորիչ ստացվել:

Իսկ հանրահայտ «Վալենտինոյի» մոտ մշտապես արդիական սև-սպիտակ համադրությունն այս տարի ներկայացվել է չձանձրացնող ակնառու լուծումներով: