Ինչ լուսանկարներ է հրապարակում Վիկ Դարչինյանի կինը. Ջավահիր Եղիկյանի լավագույն look-երը

423

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Վիկ Դարչինյանի կնոջը՝ Ջավահիր Եղիկյանին:


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նախորդ տարի լքեց ցանկալի փեսացուների շարքը:

Նա և Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացան 2020 թվականի հոկտեմբերի 1-ին:

Սակայն նախապես պլանավորած հարսանիքը այդպես էլ տեղի չունեցավ:

Պատճառն Արցախում սկսված պատերազմն էր:

Վիկն ու Ջավահիրը պսակադրվեցին եկեղեցում, ապա ամուսնությունը գրանցեցին ԶԱԳՍ-ում:

Ամուսնությունից հետո նրանք տարվա կեսն անց են կացնում Հայաստանում, մյուս կեսը՝ ԱՄՆ-ում:


2021 թվականի հուլիսի 5-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը:

Ջավահիրի ցանկությամբ երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ:

Զույգը դեռ չի հրապարակել երեխայի լուսանկարը:


Նշենք, որ սա Վիկ Դարչինյանի երկրորդ ամունությունն է:

Նախկին ամուսնությունից Վիկն ունի 2 որդի՝ 13 և 7 տարեկան:

Բռնցքամարտիկի նախկին կինն ազգությամբ ռուս է: