Ինքն ա պապիկը. Սիրուշոյի հումորային մեկնաբանությունը՝ իր հոր և որդու լուսանկարին

252

ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը ինստագրամի իր էջում թոռան՝ Միքայելի հետ լուսանկարներ է հրապարակել:

Լուսանկարներում նրանք զբոսնում են Երևանի փողոցներում: Դրանցից մեկի վերաբերյալ Սիրուշոն հումորային մեկնաբանություն է արել.


«Երկրորդում ինքն ա պապիկը»:
Նշենք, որ Սիրուշոն այն հայտնիներից է, ով երբեք ցույց չի տալիս իր որդիների՝ Ռոբերտի և Միքայելի դեմքերը:

Երգչուհին և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը, երբեմն հրապարակում են իրենց որդիների լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսանյութերը, սակայն նրանք երբեք ցույց չեն տալիս նրանց դեմքը:


Հավելենք, որ տարիներ առաջ Sirushow-ի ժամանակ Սիրուշոն խոստովանել էր, որ միշտ փորձել է այնպես անել, որ իր երեխաները չտուժեն իր գործունեության պատճառով :


«Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, և դրա տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ չեմ ուզում հանրայնացնել նաև երեխայիս կյանքը: Ես չեմ ուզում, որ իմ երեխան լինի հանրային և ճանաչված, չեմ ուզում, որ նա առանձնանա մյուսներից»,-խոստովանել էր երգչուհին: