Սեր, որը հաղթել է կարծրատիպեր. Էկրանավորման արժանի սիրո պատմություն. Անի Քոչարը նշում է ամուսնության 1 տարին

407

Ամուսնության 1 տարվա կապակցությամբ լրագրող Անի Քոչարն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ՝ կից գրելով.


«Մեկ տարի. 25.09.2020.
Աստված տա ՝ ցմահ …


Սեր, որը հաղթել է կարծրատիպեր եւ նախապաշարումներ, սեր, որը հաղթել է հեռավորություն եւ անհնարինություն, սեր, որի մասին այժմ շատ խոսել եւ փակագծեր բացել չեմ կարող , բայց որի մասին գրելու եմ … Էկրանավորման արժանի սիրո պատմություն:
Հ.Գ. նայում եմ նրան, ապրելս գալիս է »:


Անի Քոչարը բազմիցս է խոստովանել, որ իր ամուսինն իր լուսավոր կետն է:
«Ամեն տղամարդ չէ, որ ունի այդքան համարձակություն մտնելու մութ արահետ, որի վերջը չգիտես, ինչ է, որովհետեւ ես իմ առողջական խնդրի պատճառով գտնվում էի մի փուլում , որը շատ անկանխատեսելի էր:

Ես չեմ կարող չգնահատել այն, թ ե ինչպես էր ինքն ինձ խնամում, երբ ես դրա կարիքն ունեի », – իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Անին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին:

Պատերազմի հենց առաջին իսկ օրը Անին և ամուսինը որոշում կայացրին վերադառնալ մեղրամսից, որը, փաստրոն, տևեց ընդամենը 1 օր: Անիի ամուսինը՝ Հայկը, մեկնեց առաջնագիծ:

«Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ: Մենք վերադարձանք Հայաստան, ու ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ:

Բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա », – մի առիթով անկեղծացել է մոդելը: