Ովքեր են հայկական շոու բիզնեսի նորաձև մայրիկներն ու նրանց ոճային փոքրիկները

489

Armlady.am-ն այս անգամ Ձեզ է ներկայացնում հայկական շոու բիզնեսի նորաձև ու ոճային մայրիկներին ու նրանց ոչ պակաս նորաոճ փոքրիկներին:

Աննա Դովլաթյան
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը դեռ տարիներ առաջ աչքի էր ընկնում իր ուրույն ու գեղեցիկ ոճով, երբ դեռ նոր էր սկսել երգչուհու իր կարիերան:

Այսօր նրան վստահաբար կարելի է դասել հայկական շոու բիզնեսի ամենաոճային և նորաձև կանանց շարքին:

Աննա Դովլաթյանը և ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը դուստր ունեն՝ Կարինան:

Աննան ինստագրամյան իր էջում բավական հաճախ է լուսանկարներ հրապարակում դստեր հետ:

Դրանցից ակնհայտ է, որ նորաոճ մայրիկը մեծ ուշադրություն է դարձնում նաև փոքրիկ դստեր հագուկապին:

Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանին վստահաբար կարելի է դասել ամենանորաձև և գեղեցիկ հագնվող հայտնի կանանց շարքին:

Թեև Լիլիթը 2 երեխաների մայր է և ինչպես ինքն է խոստովանում՝ իր օրը գերհագեցած է , այնուամենայնիվ, հաղորդավարուհին մշտապես ներկայանում է ոճային և գեղեցիկ հագուստներով:

Լիլիթի ինստագրամյան էջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հաղորդավարուհին նախընտրում է տարբեր երանգների ու ձևերի կոստյումներ:

Շատ հաճախ Լիլիթին կարող ենք տեսնել նաև թեթև զգեստներով, որոնք գեղեցիկ են և նրբաոճ:

Հաղոորդավարուհին անտարբեր չէ նաև սպորտային հագուստի հանդեպ, որոնք հիմնականում կրում է հանգստյան օրերին:

Աստղիկ Ալավերդյան
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն այն հանրային դեմքերից է, ով մշտապես ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում:

Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր գեղեցիկ ու նորաձև look-երը:

Աստղիկի խոսքով՝ իր հագուստները բացի ոճային լինելուց, պետք է նաև հարմարավետ լինեն:

Դերասանուհին իր օրվա look-ը մշտապես փորձում է համապատասխանեցնել օրվա գրաֆիկի հետ: Աստղիկը խոստովանել է, որ իր սիրած գույն սևն է:

Նա նախընտրում է ինչպես պաստելային գույներ, այնպես էլ վառ համադրություններ:


«Հիմա շուկան բավականին բազմազան է և յուրաքանչյուր մարդ ինքն իր գրպանին համապատասխան կարող է գտնել հարմար, գեղեցիկ հագուստ։

Այստեղ արդեն ճաշակի հարցն է և կախված է այն բանից, թե ինչպես կանես համադրությունները, ինչ կընտրես։ Սեղմ բյուջեն ևս թույլ է տալիս լինել նորաձև ու ոճային»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Աստղիկը:

Հիշեցնենք, որ Աստղիկ Ալավերդյանը դերասան Նարբե Պողոսյանի կինն է:

Զույգը 2 երեխա ունի՝ Մոնթեն ու Շուշին:

Հայտնի մայրիկն իր փոքրիկների համար ևս ընտրում է նորաոճ հագուստներ։

Դերասանուհու խոսքով՝ փոքրիկների համար հագուստ ընտրելիս ինքը հետևում է մանկական նորաձևության տենդենցներին:

Մարտա Կիրակոսյան
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Մարտա Կիրակոսյանը բավականին ակտիվ է ինստագրամում:

Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով իր նորաոճ կերպարներն ու գեղեցիկ look-երը:

Մարտան պարբերաբար նաև պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր է ներկայացնում:

Երգչուհու խոսքով՝ իր սիրած ոճը street style-ն է:

Մարտայի ինստագրամյան էջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա մեծ ուշադրություն է դարձնում նաև իր փոքրիկի հագուստին:

Երգչուհին հաճախ է որդու հետ լուսանկարներ հրապարակում, որոնցում մայր ու որդի ներկայանում են ոճային կերպարներով:

Հիշեցնենք, որ Մարտան ու նրա ամուսինը՝ Նահոն, ով, ի դեպ, հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի եղբայրն է, որդի ունեն՝ Նեոն:

Հավելենք նաև, որ Մարտան սպասում է իր երկրորդ երեխային: