Նարե Գևորգյանի ոճային և գեղեցիկ look-երը․ ինչ լուսանկարներ է հրապարակում երգչուհին

350

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Նարե Գևորգյանին։


Երգչուհի Նարե Գևորգյանը հայ հասարակությանը հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծից։

2014 թվականին երգչուհին դերասան Մովսես Նիկողոսյանի հետ մասնակցել է նաև «Դուետ» նախագծին և դարձել հաղթող։


2016 թվականին Նարեն մասնակցել է Շանթ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պրեմիերա» նախագծին և հաղթող է ճանաչվել։


Նարեն վերջին շրջանում բավական ակտիվ է։ Նա նոր երգեր ու տեսահոլովակներ է ներկայացնում, որոնք հիթ են դառնում։

Նարեն հիմա աշխատում է Երևանի ժամանցի վայրերից մեկում ՝որպես երգչուհի։

Նարեն բավական ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում։

Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցուցադրելով իր գեղեցիկ ու նորաձև look-երը։

Իսկ ինչ վերաբերում է երգչուհու անձնական կյանքին, Նարեն խոստովանել է, որ իր սիրտն ազատ է։


Հիշեցնենք, որ նախկինում երգչուհին հանդիպում էր իր պրոդյուսերի՝ Արման Պետրոսյանի հետ, սակայն զույգը բաժանվել էր։

Նարեն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք ընկեր ունի, նշանված է կամ ամուսնացած, երգչուհին բացասական պատասխան էր տվել։