Հարաբերություններն արդեն ավարտված են. Տաթև Սարգսյանը՝ աններելի բաների մասին

204

Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջին շրջանում բավական պասիվ է սոցցանցերում: Նա հազվադեպ է լուսանկարներ հրապարակում:

Երեկ Տաթևը որոշել է հարց ու պատասխան կազմակերպել ինստագրամյան իր էջում, որի ընթացքում պատասխանել է հետևորդների հարցերին:


Նրանցից մեկի այն հարցին՝ արդյո՞ք աններելի բաներ կան, Տաթև պատասխանել էր.
«Չգիտեմ, ես ոչ ոքի ներել/չներելու պատճառ չունեմ, «ում, ինչ, ոնց հարմար է» տարբերակով եմ առնչվում, չեմ կուտակում նեգատիվ: Բայց հակված եմ այն մտքին, եթե որևէ ներելու բան կա՝ հարաբերություններն արդեն ավարտված են:Իսկ առհասարակ, եթե ներում ես՝ ուրեմն քեզ հետ էդպես կարելի էր»:


Հետևորդներից մեկը նաև հարցրել էր, թե որն է եել Տաթևի առաջին աշխատանքը:

Դերասանուհին նշել էր, որ սկսել է աշխատել դեռ 15 տարեկանից՝ տարադրամի փոխանակման կետում: