Ընտանիքի հանդեպ սերը պետք է անվերապահ լինի. ինչ լուսանկարներ է հրապարակում Ռոբերտ Քոչարյանի հարսն ինստագրամում

377

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են:

Թեև նրանք հանրության աչքից փորձում են հեռու պահել իրենց անձնական կյանքը, այնուամենայնիվ, հետաքրքրությունը նրանց հանդեպ տարիների ընթացքում չի մարում:


Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կինը Զարուհի Բադալյանն է: Նա ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:


Զարուհի Բադալյանը ստացել է կառավարչի մասնագիտացում: 2002-2008թթ. նա աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան:

2008 թվականից ի վեր հանդիսանում է աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: Այս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, ի դեպ, Զարուհի Բադալյանի ամուսինն է` Սեդրակ Քոչարյանը:


Նախորդ տարի լրացել է Սեդրակի և Զարուհու ամուսնության 17 տարին: Նրանք 4 երեխա ունեն ՝3 դուստր և 1 աղջիկ:


«Գնահատում եմ կյանքի ցանկացած շրջան, որում ապրում եմ… որոշ փուլեր առավել կարևոր են… Ընտանիքի հանդեպ սերը պետք է անվերապահ լինի…

Խաղաղություն հաստատելու համար պետք է ուղղակի միասին լինել, սիրել իրար և հարազատներին բերել խաղաղություն և ուրախություն»,-ընտանեկան լուսանկարներին կից գրել է Զարուհին:

Տարիներ առաջ Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել էր Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը:

Լուսանկարում կար նաև Զարուհի Բադալյանը: Dolce&Gabbana-ն մեդիանախագիծ էր սկսել՝ «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:

Դրա շրջանակներում քարոզվում էր ընտանիքի դերն ու կարևորությունը:

Իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում:

Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: