Հայկական շոու բիզնեսի համարձակ կանայք, ովքեր չեն վախենում առանց դիմահարդարման ներկայանալուց (լուսանկար)

225

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր չեն վախենում առաց դիմահարդաման ներկայանալուց և սոցցանցերում լուսանկարներ հրապարակելուց:

Աննա Գրիգորյան
Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը այն հայտնիներից է, ով ոչ միայն չի վախենում առանց դիմահարդարման ներկայանալուց, այլև հազվադեպ է շպարված լուսանկարներ հրապարակում:

Մոդելը հաճախակի է ցույց տալիս, թե ինչպիսին է առօրյայում առանց դիմահարդարման:

Տարիներ առաջ Աննան մշտապես ներկայանում էր սեքսուալ տեսքով ու խնամված արտաքինով, սակայն վերջին շրջանում նա ավելի շատ նախընտրում է սպորտային ոճն ու առանց դիմահարդարման ու վարսարդարման ներկայանալը:

Նշենք նաև, որ Աննան տևական ժամանակ է, ինչ հանդես չի գալիս որևէ հեռուստանախագծում:

Մարջան Ավետիսյան
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այնքան էլ ակտիվ չէ լուսանկարներ հրապարկելու առումով:

Նա ինստագրամում շատ հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնցում առանց դիմահարդարման է ներկայանում:

Դերասանուհին երբեք չի խուսափում իր բնական տեսքով ներկայանալուց:

Այս առումով, թերևս, նրան կարելի է համարել հայկական շոու բիզնեի ամենահամարձակ կանանցից մեկը:

Դիանա Մալենկո
Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոն մշտապես աչքի է ընկել իր յուրահատուկ արտաքինով:

Հաղորդավարուհին երբեք չի խուսափում բնական տեսքով ներկայանալուց:

Շատ հաճախ նրան կարելի է տեսնել առանց դիմահարդարման անգամ հեռուստաեթերների ու տարբեր միջոցառումների ժամանակ:

Սակայն սրան զուգահեռ Դիանան ինստագրամյան իր էջում հաճախ է տեղադրում ոճային ու գեղեցիկ լուսանկարներ ու ֆոտոշարքեր: