Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից. Հրաչուհի Ութմազյանի խորհրդավոր գրառումը

193

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

«Ես հաճախ եմ նախադասության վերջում բազմակետ դնում… Շարունակություն կա այդ կետերի մեջ…

Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»,-լուսանկարին կից գրել է Հրաչուհին:


Հավելենք, որ օրեր առաջ Հրաչուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայկոյի «Ով» երգը ու դրան կից գրառում արել.


«Քո երգերը շատերիս կյանքի կետադրությունն է…նաև իմ…
Քչերը գիտեն, որ այս երգի խոսքերի հեղինակն է Ֆորշը…
Ով… »: