Հայ հայտնիներ, ովքեր մայրացան 2020 թվականին

276

ArmLady.am-ը այս անգամ ներկայացնում է նոր շարք: Ներկայացնում ենք հայ հայտնիներ, ովքեր մայրացան 2020 թվականին:

Աննա Դովլաթյան

Աննայի և Դավիթի դուստրը`Կարինան, արդեն մեկ տարեկան է: Երգչուհին մայրացել է 2020 թվականի հունիս ամսին: Նա համարվում է այն մայրիկներից, ով շատ գեղեցիկ ու էսթետիկ լուսանկարներով ներկայացրեց փոքրիկին ու մինչ օրս շարունակում է գեղեցիկ լուսանկարներ հրապարակել նրանից։

Գոհար Ավետիսյան

Մոսկվայում լայն գործունեություն ծավալող դիմահարդար Գոհար Ավետիսյանի կյանքում ևս 2020 թվականը կարևոր դեր ուներ: Ծնվեց նրա որդին`Գասպարը, ում անվանակոչեցին Գոհարի պապիկի պատվին: Գոհարը մշտապես խոսել է այն մասին, որ մայրանալն իր կյանքի երազանքն է եղել ու, որ եղել են պահեր, երբ ընդհանրապես հուսահատվել է և չի հավատացել, որ հնարավոր է գա մի օր, երբ նա ինքն էլ զգա մայր լինելու բերկրանքը։

Լիլու

ԱՄՆ-ում բնակություն հաստատծ երգչուհի Լիլուն նախորդ տարի երկրորդ անգամ մայրացավ` Մարիան ծնվեց նախորդ տարվա տարեվերջին: Հիշեցնենք, որ Լիլուն երկրորդ անգամ մայրացավ, երբ ամուսնացավ ԱՄՆ-ում բնակվող Արկադիի հետ։ Այսօր, հետևելով նրանց լուսանկարներին, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ջեր ու օրինակելի ընտանիք են համարվում։

Դիանա Շատվերյան

Հայտնի դիզայներ ԴԻանա Շատվերյանի երկրորդ դուստրը`Լեյան, ևս ծնվեց նախորդ տարվա տարեսկզբին: Չնայած նրան, որ Դիանան այն հայտնիներից է համարվում, ով շատ քիչ է իր անձնական կյանքը հանրայնացնում, բայց այնուամենայնիվ ժամանակ առժամանակ մի քանի լուսանկարներ հրապարակում է։