Կարելի է ունենալ քիչ հագուստ, բայց․․․ Հռիփսիմե Սարգսյանի ոճային look-երն ու անկեղծ խոստովանությունները

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանին։


Երիտասարդ դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը հայ հեռուստասերիալներից։


Նա մշտապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու գեղեցիկ look-երով։

Նա հաճախ է ներկայացնում նոր, ինքնատիպ ֆոտոշարքեր։


Դերասանուհին նաև բանաստեղծություններ է գրում ու հաճախ իր լուսանկարները մակագրում է իր հեղինակային տողերով։


Հռիփսիմեն իր հարցազրույցներից մեկում անկեղծ խոստովանել է, որ տանն ինքն ավելի հարմարավետ հագուստով է լինում, սակայն դրսում սիրում է գեղեցիկ ու տարբերվող լինել։


«Ճիշտն ասած՝ ինձ կրքոտ կին չեմ համարում:

Խնամված լինելը պարտադիր է. կարելի է ունենալ քիչ հագուստ, թեթեւ շպար, բայց պարտադիր լինել խնամված՝ մաքուր մաշկով, փայլուն մազերով ու գեղեցիկ եղունգներով»,- մի առիթով ասել է դերասանուհին։


Հռիփսիմեի խոսքով՝ ինքը սիրում է նորաձեւության աշխարհը ու ոգեշնչվում գեղեցիկ զգեստներից:


Հռիփսիմեին բազմաթիվ արհեստական միջամտություններ են վերագրում։

Սակայն դերասանուհին իր տարբեր հարցազրույցներում վստահեցնում է, որ որևէ փոփոխություն չի արել։