Որքա՞ն գումար է ծախսում Քրիստինե Պեպելյանը իր հագուստների վրա և ո՞րն է նրա նիհարելու դիետայի սխեման․ երգչուհին բացահայտում է

2389

ArmLady.am-ը սկսում է հարցազրույցների նոր շարք, որի շրջանակներում հայտնի մարդիկ անկեղծանալու են, թե որքա՞ն գումար են ծախսում իրենց հագուստների համար, ինչպե՞ս են օգտվում խանութներից, ո՞ր բրենդներն են նախընտրում և այլն: Այս և այլ թեմաների շուրջ տեղեկատվություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք ԱՄՆ-ում ժամանակավոր բնակություն հաստատած սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, ով մեր հարցերին պատասխանեց մաքսիմալ անկեղծ և սիրով:

Երգչուհու հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում հագուստ գնելու համար:
Ասեմ, որ վատնել խոսքը այս կոնտեքստում, շատ հաճախ լինում է և՛ տեղին, և՛, երբեմն, անտեղի, որովհետև իրականում հագուստի վրա մենք իսկապես վատնում ենք գումարները, որը կարելի էր և չանել, բայց քանի որ մենք աշխատում ենք բեմում և բնականաբար բեմը բավականին հետաքրքիր և գեղեցիկ կերպարներ է պահանջում, մենք ստիպված ենք լինում ոչ թե վատնել, այլ ծախսել համապատասխան գումարներ՝ գեղեցիկ և ներկայանալի լինելու համար: Թե ինչքան գումար եմ ամսական ծախսում հագուստ գնելու համար դժվար կլինի ասել, քանի որ դա կապված է նրա հետ, թե ինչ ունեմ այդ ամսվա ընթացքում անելու, քանի ելույթ ունեմ, որոնց պիտի պատրաստվեմ, բայց եթե ստանդարտ ամիսների մասին ենք խոսում, ապա ասեմ, որ ես շատ սիրահար չեմ շոպպինգի, որովհետև ես խանութներից շատ հոգնում եմ:

Ամենաէժան ու ամենաթանկ հագուստը, որ գոյություն ունի Ձեր զգեստապահարանում:
Ես պատկանում եմ այն մարդկանց դասին, ովքեր գնի մասին շատ չեն մտահոգվում և  կարևոր չի տվյալ ապրանքի /հագուստի կամ կոշիկի-խմբ/ արժեքը: Բնականաբար մենք բոլորս ձգտում ենք հարմարավետության, ձգտում ենք գեղեցիկի, բայց ես չեմ տեսնում որևէ խնդիր օրինակ շատ թանկարժեք պայուսակը համադրել, ամենահասարակ վերնաշապիկի հետ, որը բոլորովին «անուն չունի», այդ իսկ պատճառով չէի ցանկանա շատ արժեքներից խոսել, բայց ինձ համար թվերը դրանք զուտ թվեր են:


Բրենդամոլ ե՞ք,ո՞ր բրենդն է Ձեր համար ամենանախընտրելին:
Միգուցե այս հարցը շատերի համար ակտուալ է, բայց ինձ համար այն անտեղի է և շատերին կարող է զարմացնի իմ պատասխանը, բայց այսօր գոյություն ունեն բրենդեր, որոնց անուները ես նույնիսկ չգիտեմ և ինձ չեմ էլ ծանրաբեռնում այդ տեսակ տեղեկատվությամբ, որովհետև ես իրականում բդենդամոլ չեմ և դա կարող եմ ասել բարձրաձայն, որովհետև ես իսկապես բրենդամոլ չեմ և ես չգիտեմ, թե որ գույնն է այդ տարի թրենդային և որն է ակտուալ ու ինձ նման տեղեկատվությամբ ինձ քիչ եմ ծանրաբեռնում: Ես գիտեմ, թե որն է հարմարավետ ինձ համար և ինչ եմ սիրում ես և որտեղ եմ ես ավելի գեղեցիկ ու ինչ հագուստ է պետք կրել ինձ, որպեսզի ես կարողանամ ներկայանալ շատ սիրուն և շատ կոկիկ: Այդ իսկ պատճառով իմ համար անունները կարևոր չեն:

Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում դիմահարդարման և վարսահարդարման վրա:
Այս հարցը իրականում տարբերվում է Ձեր կողմից տրված առաջին հարցից, քանի որ այստեղ «վատնել» բառը իրականում տեղին չէ, քանի որ ես այն կարծիքին եմ, որ եթե տարատեսակ հագուստների վրա մենք կարող ենք գումար վատնել, դիմահարդարրման և վարսահարդարման վրա ծախսված գումարը չի կարելի է համարել վատնել, քանի որ շատ կարևոր հանգամանք է խնամվածու գեղեցիկ լինելը:Պետք է ասեմ, որ ես ունեմ թիմ ու մարդիկ իմ կողքին կանգնած, ովքեր ոչ միայն աշխատում են ինձ հետ այլ նաև ընկերություն են անում և՛ ՀՀ-ում, և՛ ԱՄՆում ես ունեմ մարդիկ, որոնց հետ ես ոչ միայն մշտապես համագործակցում եմ, այլ նաև ստեղծում են գեղեցիկ կերպարներ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ և այստես արդեն գումարների մասին խոսք լինել չի կարող: Իսկ եթե ընդհանուր առմամբ Ձեզ գները հետաքրքիր են, ասեմ որ այդ ծառայությունների արժեքները ՀՀ-ում ու ԱՄՆ-ում տասնապատիկ տարբերվում են:


Արդյո՞ք ունեք Ձեր համար մշակած անձնական դիետայի որևէ սխեմա և կկիսվե՞ք այն մեզ հետ:
Դիետայի սխեմա ես ունեմ, այո: Այն է՝ միշտ ունենալ լավ տրամադրություն և ուտել ինչ ուզես: Ինձ համար չկան ժամեր, չկան արգելքներ, չնայած որ վերջին շրջանում ես բավականին,  ավելացել եմ իմ քաշի մեջ և դա ինձ բոլորովին չի խանգարում, ես ինձ զգում եմ ուրախ և կարծում եմ սա մի շրջան է, որ կանցնի, իսկ ես նորից կվերադառնամ իմ նախկին քաշին: Կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ ոչ միայն հագուստը կարելի է փոխել, այլ նաև՝ քաշը, այնպես որ ես մաղթում եմ, որ դուք լինեք առողջ՝ անկախ ձեր քաշից: