Բժշկությունն իմ արյան մեջ է. ո՞ր դեպքերում է բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը հրաժարվում կատարել միջամտություններ

«Բժշկությունն իմ արյան մեջ է»,-նշում է բժիշկ- կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանն ու գեղեցկացնում այնպիսի կանանց,ովքեր կորցրել են իրենց ինքնավստահությունն ու երանելիությամբ են նայում հեռուստաաստղերին ու մեգաաստղերին:
«Յուրաքանչյուր կին կարող է ունենալ իդեալական արտաքին, քանի որ ցանկացած կին արդեն ստեղծվել է գեղեցիկ: Պարզապես պետք է միշտ լինել խնամված, պետք է միշտ հիշել, որ անkախ հոգսերից` կինը պետք է կին մնա: Պետք է կոտրել այն կարծրատիպը, որ բժիշկ-կոսմետոլոգի մոտ այցը կարող է փչացնել մաշկը կամ այլ միֆեր: Եթե ընտրում եք ճիշտ ու գրագետ բժիշկ, ուրեմն ոչ մի դեպքում վատ արդյունք չեք ստանա»,- Armlady.am-ի հետ զրույցում նշեց Տաթևիկ Սարգսյանը:


Որպես բժիշկ՝ Տաթևիկի առաքելությունն այն է, որ նա չի խաբում.
«Ինձ չի կարող գայթակղել ոչ մի գումար, անկախ նրանից, թե թվի վերջում քանի զրո կա: Ես անկեղծ ասում եմ, որ եթե այցելուիս կատարեմ այս կամ այն ներարկումը, ապա չենք ստանա ցանկալի արդյունք: Շատ են եղել դեպքեր, երբ հրաժարվել եմ կատարել միջամտություն՝ վստահեցնելով, որ լավ արդյունքի չենք հասնելու, ինձ համար կարևորն իմ անունն է, դրանից թանկ ու արժեքավոր բան չկա ինձ համար»:


Երիտասարդ բժշկուհին խոսեց նաև իր հայտնի այցելուների մասին:
«Ինձ համար որևէ բարդություն չկա աշխատել հայտնիների հետ, քանի որ ես որևէ մեկին չեմ տարանջատում: Իմ բոլոր այցելուներին մոտենում եմ նույն տեսանկյունից, աշխատում եմ նույն նյութերով և որ ամենակարևորն է՝ լինում եմ մաքսիմալ անկեղծ ու սրտացավ»:
Տաթևիկը նաև խոսեց իր արտաքին տեսքի խնամքի մասին՝ նշելով, որ որքան էլ գերհոգնած ու անքուն է լինում, բայց հասցնում է հետևել իր մաշկի խնամքին և, առհասարակ, իր արտաքին տեսքին:


«Նախ ասեմ, որ ցանկացած մասնագետ պետք է լինի նախ առաջին հերթին խնամված տեսքով, իսկ իմ մասնագիտության դեպքում դա պարտադիր պայման է: Բժիշկ- կոսմետոլոգը իր արտաքինով նախ և առաջ պետք է վստահություն ներշնչի այցելուին` լինի կոկիկ, ունենա չափի զգացողությունը պահպանած միջամտություններ: Ես օրվա ընթացքում քնում եմ 2-ից 5 ժամ, բայց դա ինձ չի խանգարում լինել խնամված, քանի որ նաև դա է բժիշկ-կոսմետոլոգի այցեքարտը: Եվ վերջապես ես ինձ բավարարված եմ զգում, երբ ինքս եմ ոգեշնչում իմ անչափ սիրելի այցելուներին»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ բժիշկ- կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը: