Առհասարակ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար միայն արտաքին խնամքը բավարար չէ. Արևիկ Ուդումյանի խորհուրդը

Հսղորդավարուհի Արևիկ Ուդումյանը շատ հաճախ է իր միկրոբլոգում կիսվում խնամքին վերաբերող իր փորձով: Այս անգամ հաղորդավարուհին պատմել է, թե ի չպես պետք է խնամել մաշկը ցուրտ եղանակին:

 

Խնամք ցուրտ եղանակին ❄️🥶🌬

💨Եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ կարիք է առաջանում նաև վերանայել խնամքը🧴։

Սա պայմանավորված է նրանով, որ ցուրտ կլիմայական պայմաններում մաշկն ավելի է հակված ջրազրկման❌💧։

🧖🏻‍♀️Առհասարակ, մաշկի խոնավեցումը կարևոր գործոն է, բայց ցրտին՝ դրա դյուրագրգիռ դառնալու պատճառով, կարիք է առաջանում հավելյալ խոնավեցման💦🧴։

Որպեսզի այս ամենը շատ բարդ չթվա՝ առաջնորդվենք հետևյալ սկզբունքով՝

🧴 նորմալ մաշկ ունեցողները սառը եղանակին քսուք ընտրելիս պետք է նախապատվություն դարձնեն չոր մաշկի համար նախատեսված քսուքներին,

🧴 համակցվածը՝ յուղոտ մաշկի համար նախատեսված քսուքներին,

🧴 յուղոտը՝ էլ ավելի հագեցած քսուքներին։

Մնացած խնամքի միջոցները կարող են մնալ անփոփոխ✅։

🌬Ու եթե տոնային քսուքներն ամռանը ծանրացնում են մեր մաշկը, ապա ձմռանը դրանք պաշտպանիչ շերտ են հանդիսանում։

Իսկ առհասարակ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար միայն արտաքին խնամքը բավարար չէ.👇🏼

🚰🧊Պետք չէ մոռանալ շատ ջուր խմելու մասին։

☁️Հնարավորության դեպքում պետք է ունենալ օդը խոնավեցնող սարք (ցանկալի է ննջասենյակում 🛏)

🏡Եվ փորձեք բնակարանը հաճախ օդափոխել 💨🏠

Իսկ Դուք ցուրտ եղանակին փոխո՞ւմ եք Ձեր մաշկի խնամքը🌬🧖🏻‍♀️♥️❄️ p.s. ամեն դեպքում պահպանեք վիդեոն , որ հիշեք ձեր մաշկի դեպքում ինչ է պետք անել 🙂