Նման պահերն ինձ համար շոկային են. Permanent make up-ի մասնագետ Լիլիթ Մարգարյանը՝ Հայաստան վերադառնալու, իր ապագա պլանների, մատուցած ծառայությունների գների մասին և ոչ միայն

ArmLady.am-ը զրուցել է Permanent make up-ի (փոշեդրման)մասնագետ Լիլիթ Մարգարյանի հետ, ով վերջերս է Մոսկվայից վերադարձել Հայաստան, սակայն արդեն հասցրել է բավական հայտնի դառնալ:

Մեր զրուցակցի խոսքով՝ շատերն են այս ընթացքում իրեն հարցրել՝ ինչու՞ է վերադարձել Հայաստան՝ հաշվի առնելով, որ Մոսկվայում ավելի շատ հեռանկարներ կան և ֆինանսական առումով հնարավորություններն ավելի շատ են:

«Եթե նայենք ֆինանսական տեսանկյունից, ապա Մոսկվայում ավելի շատ դռներ կան բաց: Այս առումով այնտեղ ավելի շատ կարող ենք վաստակել, քան Հայաստանում: Ես այնպիսի մարդ եմ, որ եթե ինչ-որ բան եմ սկսում, պետք է տեսնեմ, թե հետո ինչ է լինելու: Ի սկզբանե էր որոշված, որ ես Մոսկվա եմ գնում վերադարձի նպատակով, որովհետև ես չեմ պատկերացնում ինձ դրսում ապրելուց: Սա կարող ենք անվանել հայրենասիրություն, քայլերս, թեևսս, դա են ապացուցում: Երբ սկսում ես ինչ-որ որոշում կայացնել՝ լինի աշխատանքային, թե անձնական, նախ պետք է հաշվի առնես, թե դա քեզ ինչ կտա, ինչի համար ես դա անում: Եթե ես մնայի ու շարունակեի ապրել Մոսկվայում, այն ինձ միայն մեծ գումար կտար: Բոլորս էլ գիտենք, թե ինչ ճգնաժամային պայմաններ են Հայասատանում, ու մարդիկ գնում են այստեղից, իսկ ես վերադարձել եմ Հայաստան ու դա բոլորիս է հայտնի, և բոլորին է հետաքրքրիր՝ ինչու: Եթե կշեռքի նժարին եմ դնում ֆինանսական կայունությունը, թե հոգեկան հանգստությունը, ես ընտրում եմ հանգստությունը, ուզում եմ այն ամենն, ինչ անում եմ, անել իմ հողի վրա, իմ ժողովրդի համար:Ես Հայաստանում ինձ ավելի հարմարավետ ու ներդաշնակ եմ զգում, և շատ եմ սիրում իմ Երևանը:Իմ վերադարձի շեշտը դրված է ավելի շատ ուսուցման վրա, ուզում եմ Հայաստանում կրթել իմ հայրենակիցներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Լիլիթը:

Անդրադառնալով նրան, որ ոլորտը արագ զարգացող է, և մասնագետների պակաս չկա, ավելին՝ նրանք գնալով շատանում են, ինչի հետևանքով ավելանում է մրցակցությունը, մեր զրուցակիցը նշեց.

«Իմ գործի առանձնահատկությունները շատ են, ստերիլությունն է ամենակարևորը: Ես շատ բծախնդիր եմ այդ հարցում, իմ բոլոր պարագաները մեկանգամյա օգտագործման են՝ սկսած պիգմենտի նյութից, որը դու օգտագործում ես հաճախորդի վրա, ինձ մոտ մեկանգամյա օգտագործվող պարագաներ են: Անկեղծ ասեմ, որ եղել է դեպք, երբ հաճախորդն ուրիշ տեղ սպասարկվել է, ու երբ ես աշխատանքս վերջացրել ե, հարցրել է՝ արդյո՞ք ասեղը չեմ տալիս իրեն, որ կորեկցիայի ժամանակ ինքն իր հետ բերի: Ես, իհարկե, զարմացա, որովհետև երբ ասեղը դուրս է գալիս տոպրակից, կորցնում է իր ստերիլությունը:Նման պահերն ինձ համար իրոք շոկային են, սակայն, ցավոք, նման դեպքեր շատ են լինում»:

Ինչ վերաբերում է մատուցած ծառայությունների գնային սանդղակին՝ Լիլիթը նշեց, որ ինքը փորձում է այնպես անել, որ բոլոր ցանկացողները կարողանան օգտվել իր ծառայություններից:

«Պատկերացնում եմ, որ պետք է մատչելի և հարմար գներ առաջարկեմ իմ մատուցած ծառայությունների համար, քանի որ ցանկանում եմ, որ բոլոր խավի մարդիկ կարողանան ինձ մոտ սպասարկվել: Իսկ ինչ վերաբերում է ուսուցմանը, ես պարզապես խնդրում եմ իմ գործընկերներին, որ երբեք գումար չխնայեն իրենց կրթության վրա:Մասնագիտական բարձր գիտելիքները շատ կարևոր են բոլոր ոլորտներում: Շատ են լինում դեպքեր, երբ զանգահարում են, որ 1 օրովո գան վերապատրաստման, ես հարցնում եմ՝ կոնկրետ ի՞նչն եք ուզում վերապատրաստվել՝ կոլորիստիկան, թե տեխնիկան, որովհետև երկուսն էլ շատ կարևոր են, որովհետև դու կարող եք շատ գեղեցիկ տեսք տալ հոնքերին, բայց սխալ երանգ տալ, այսինքն՝ շատ կարևոր է, որ աշխատանքդ լինի կատարյալ երկու առումներով էլ»:

Լիլիթն արդեն հասցրել է բավական մեծ ճանաչում ձեռք բերել կարճ ժամանակահատվածում. պատճառը նրա անթերի աշխատանքն է:

«Թեև ես մի քանի ամիս է, ինչ վերադարձել եմ Հայաստան, սակայն ինձ շատերն արդեն հասցրել են ճանաչել, և մարդկանց հետաքրքիր է՝ ինչպես եմ կարողացել հասնել դրան: Պետք է փաստեմ, որ այսօր շուկան շատ մեծ է, մրցակցությունը՝ առավել ևս, ու մարդիկ հասկանում են ամեն ինչ և տարբերում են լավը վատից: Երբ դու քո գործն անում ես անթերի, բոլորը գնահատում են դա: Վստահ կարող եմ ասել, որ երբ դու քո գործին տիրապետում ես, քեզ գնահատում են»,- ասաց Լիլիթը՝ հավելելով, որ աշխատում է նաև շոու բիզնեսի ներկայացուցչների հետ:

«Նրանց հետ աշխատելն ինձ մոտ հեշտ է ստացվում, որովհետև նրանք գիտեն՝ կոնկրետ ինչ են ուզում: Նրանց շփումներն էլ շատ են, ու նրանք էլ տարբերում են լավը վատից»:

Լիլիթը վստահեցնում է, որ ինքն ամեն ինչ անում է, որ կատարելագործվի իր ոլորտում.

«Մեծամտություն թող չհնչի, բայց իմ հաճախորդներն ինձ վստահում են: Ես զգում եմ, դա, ոգևորովում եմ և այդ դեպքում ուզում եմ ավելի լավ անել իմ գործը: Դեռ դժգոհ հաճախորդ չեմ ունեցել, դա ինձ ավելի շատ պարտավորեցնում է, ուզում եմ ավելի կատարելագործվել ու առաջ գնալ, քանի որ այս ոլորտում անընդհատ սովորելու բան կա: Ես, առհասարակ, իմ տեսակով եմ ձգտող, չեմ սիրում 2-րդ պլանում լինել: Եթե ես ինչ-որ գործ եմ անում, կամ դա շատ լավ եմ անում, կամ չեմ անում ընդհանրապես»:

Permanent make up-ի (փոշեդրման)մասնագետը վստահ է, որ հաջողության կհասնի Հայաստանում և կկարողանա նաև իր սրահը բացել.

«Ես արդեն պլանավորել եմ Հայաստանում բացել իմ սեփական ստուդիան, որում լինելու են պերմանենտ դասընթացներ, լինելու է տեղ, որտեղ հաճախորդը գալու է՝ վստահ լինելով, որ այնտեղից դուրս չի գալիս վատ հոնքերով, դժգոհ»,-ArmLady.am-ի հետ զրույցում նշեց Permanent make up-ի (փոշեդրման)մասնագետ Լիլիթ Մարգարյանը: