Պետք է նման տղամարդկանց բաց թողնել․ բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանի ոճային look-երը, խորհուրդներն ու անկեղծ խոստովանությունները

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է երիտասարդ բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանին։

Միշելը բավական ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում:

Նա մշտապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու գեղեցիկ look-երով։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է ինչ-որ ուսուցողական կամ խորհրդավոր տեքստով:

Նա նաև ակտիվ է լրատվական ու մեդիա դաշտում, քանի որ իր մատուցած բժշկական ծառայություններն եւ նորովի մոտեցումը անտարբեր չեն թողնում լրագրողներին և, առհասարակ, իրենց խնամքին հետևող մարդկանց։

Նշենք, որ Միշելն աշխատում է իր սեփական «ТМ»-կլինիկայում։

Ունենալով չափազանց խիստ գրաֆիկ` նա հաճախ է ներկայացնում նոր, ինքնատիպ ֆոտոշարքեր։

Միշելն իր հարցազրույցներից մեկում անկեղծ խոստովանել է, որ տանն ինքն ավելի հարմարավետ հագուստով է լինում, սակայն դրսում սիրում է գեղեցիկ ու տարբերվող լինել։

Միշելը առանձնահատուկ նշանակություն է տալիս կնոջ խնամվածությանը և սեփական տեսակով օրինակ է ծառայում իրեն հետևող բոլոր կանանց․


«Խնամքը միշտ առաջին տեղում է ինձ համար, քանի որ դա ինձ մանուկ հասակից են սովորեցրել։ Խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց, ովքեր ունեն աղջիկ երեխաներ, ի սկզբանե նրանց սովորեցնեն, որ աղջկա ու կնոջ համար ամենակարևոր պայմաններից մեկը  խնամված լինելն է։ Պետք է կանոն դարձնել, որ բացարձակ կարևոր չէ, թե տվյալ կինը տնային տնտեսուհի է, թե գործունյա, խնամքը պարտադիր է բոլոր կանանց համար»,-մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ բժշկուհին։

Խոսելով իր կլինիկայի մասին՝ Միշելը նշեց, որ այնտեղ կան բոլոր միջոցները, որպեսզի կինն իրեն երջանիկ ու գեղեցիկ զգա, սակայն հավելեց, որ պարտադիր չէ շրջապատված լինես սարքավորումներով, թանկարժեք քսուքներով, որպեսզի կարողանաս դառնալ ու լինել խնամված․

«Մինչ իմ կլինիկայի բացվելը ես ապրում էի ինձ համար ստեղծված կանոնով, որն է լինել կոկիկ, խնամված ու հաճելի՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում շուրջդ, ներսումդ և առհասարակ, անկախ նրանից, թե ինչ տրամադրությամբ ես արթնացել»,-հարցազրույցներից մեկում նշել է Միշելը։

Խոսելով կին-տղամարդ հարաբերությունների մասին Միշելը նշեց նաև, որ ցանկացած կին առաջին հերթին պետք է սիրի ինքն իրեն, իր մարմինն ու դրա գեղեցիկ դարձնելն առաջին հերթին անի իր համար, քանի որ որքան էլ ցանկությունդ մեծ լինի տղամարդկանց ուշադրությանն արժանանալը, այնուամենայնիվ իսկզբանե պետք է արթնացնել սեփական ինքնավստահությունը, հետո նոր գրավել աշխարհը ։)

Շատ են աղջիկներն, ովքեր դիմում են բազմաթիվ կոսմետիկ միջամտությունների, զբաղվում են իրենց արտաքին տեսքով, դա գովելի է Հայաստանի նման երկրի համար։ Նկատել եմ նաև, որ դրան հասել ենք ինչ-որ առումով նաև մրցակցության շնորհիվ։ Շատ կանայք, կարծես թե, իրենք իրենց հետ պայքարի մեջ են, փորձում են այնպես անել, որ իրենց տղամարդը չնկատի այլ կանանց, նմանակում են իրենց տղամարդու ֆավորիտ դարձած դերասանուհուն և այլն։ Այս թեմայի հետ կապված մի խորհուրդ եմ ուզում տալ՝ սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք ու «կստիպեք», որ դիմացինը նույնպես գնահատի ու վայելի այն, ինչ ունի։ Իսկ այն կանայք, ովքեր նկատում են, որ իրենց տղամարդն ունի այլ կնոջ գեղեցկության, հոգատարության և, առհասարակ, այլ կնոջ կարիք, պարզապես պետք է նման տղամարդկանց բաց թողնել ու երբեք չտանջվել,-ArmLady.am-ի հետ զրույցում անկեղծացավ բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանը:

Միշելին և իր բժշկական գործունեությանը կարող եք հետևել` այս հղմամբ