Արուս Տիգրանյանը գովազդում է այն ընկերությունը, որի արտադրանքից քաղաքացիները թունավորվել էին և տեղափոխվել հիվանդանոց

Armlady.am-ի աչքից չի վրիպել լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանի նոր հաղորդումը՝ «Ներքին խոհանոցը»:

Կայքը գրում է, որ  Արուս Տիգրանյանը, անտեսելով այն ամենը, ինչ կատարվել է Yeremyan Pojects-ի անվան շուրջ, թունավորված ու հիվանդանոց տեղափոխված բոլոր մարդկանց, «կարծես թե ոչինչ չի պատահել» դեմքով գովազդում է Yeremyan Pojects-ի արտադրանքը:

Ինչպես և սպասելի էր, Արուսն օգտագործել էր բոլոր հնարավոր ածականները՝ ամենաթարմ, համեղ… Թերևս, մոռացել էր նշել՝ ամենավտանգավորը և չպարզաբանվածը:

Արուս ջան, ունենալով մեծ լսարան, ինչպե՞ս կարող ես նման ռիսկային քայլերի դիմել, իսկ եթե մարդիկ իսկապես անուղղելի վնաս հասցնեն իրենց առողջությանը, ի՞նչ պատասխան ես տալու, թե՞ ասելու ես՝ տեղյակ չէիր:

Հավելենք, որ  Yeremyan Projects-ն արդեն սկսել է իր ամանորյա գովազդները, որոնցում ասվում է, որ ընդունվում են ամանորյա նախնական պատվերներ:

Վերջերս տեղի ունեցածը հավուր պատշաճի պարզաբանելու փոխարեն արդեն ամանորյա տրամադրություն ունեն: Նրանք չեն փորձում համոզել իրենց հաճախորդներին, որ իրենց մոտ անվտանգ է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կետի սնունդից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Այս մասին հայտնել  են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել:

Հիշեցնենք՝ նշված սննդի օբյեկտում թունավորման հետևանքով 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:

Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից:

Վերցվել են նմուշառումներ, կատարվում են փորձաքննություններ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, անդրադառնալով իր սննդի ցանցի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում գրանցված թունավորման դեպքերին, հայտարարել էր, որ հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել, և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կետի սնունդից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է: