Ո՞ր հիվանդությունների դեպքում դադարեցնել կկ-ն

243

Ցավոք, մեր հասարակության մեջ ընդունված է ցանկացած անհարկի առիթով կկ մայրիկին հորդորել դադարեցնել կամ ավարտել կկ-ն։ Մեր կկ մայրիկներն էլ, որոնք շատ դժվարությունների միջով են անցած լինում կկ ճանապարհին, լսում են հարազատներին, ընկերներին ու բժիշկներին ու առանց հստակ ճշտելու դրա անհրաժեշտությունը, դադարեցնում են կկ-ն։

Իսկ ո՞ր դեպքում է իսկապես անհրաժեշտ մշտապես կամ ժամանակավոր դադարեցնել կկ-ն.

Երեխաների մոտ հազվադեպ հանդիպող բնածին նյութափոխանակության խանգարումներ (գալակտոզեմիա, ֆենիլկետոնուրիա, «թխկու օշարակի հիվանդություն»):

Ֆենիլկետոնուրիա ունեցող երեխաները կարող են մասամբ սնվել կկ-ով, մասամբ` հատուկ խառնուրդով: Այս հիվանդությունները շատ հազվադեպ են հանդիպում:

Մոր մոտ ծանր հիվանդություններ՝ լյարդի, երիկամների շատ լուրջ հիվանդություններ, սրտային անբավարարություն, սեպսիս:

Բարձր տոքսիկություն ունեցող դեղորայքով բուժում (քիմիոթերապիա, ռադիոակտիվ նյութերի ընդունում):

Տուբերկուլյոզի բաց տեսակ (բուժումից հետո կրկին կարելի է կերակրել):

Ծանր հոգեկան հիվանդություններ (կարելի է կերակրել կկ համատեղելի բուժման դեպքում ու բժշկի թույլտվությամբ հատուկ հսկողության տակ):

Հասարակ հերպես, եթե թաց բշտիկ կա արեոլայի շրջանում։

2016թ.-ից սկսած ԱՀԿ-ն առաջարկում է, որ ՄԻԱՎ դրական մայրերը, որոնք ստանում են հակառետրովիրուսային թերապիա, նույնպես կրծքով կերակրեն։

Հատկապես առաջին 6 ամիսների ընթացքում խորհուրդ է տրվում կերակրել բացառապես կրծքով: