5 նշան, որ տղամարդը ցանկանում է քեզ

292
  1. 5 նշան, որ տղամարդն ցանկանում է քեզ

 

Ուշադրությունը կոշիկի ծայրերին

Եթե դու նկատում ես, որ նա կանգնել է՝ ձեռքերը ազդրերին դրած, մարմնով դեպի քեզ, իմացիր, որ նա դեմ չէ ավելի ինտիմ շփման: Նա այդպես ցույց է տալիս, որ իր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է քեզ վրա: Եթե կոշիկի ծայրերը նույնպես ուղղված են դեպի քեզ, նանակում է, որ նա մյուս տղամարդկանց ցույ է տալսի, որ այս կինն իմն է: Տղամարդիկ հազվադեպ են նման կեցվածք ընդունում: Առավել հաճախ նրանք նստում են ձեռքերն ազատ, իսկ կոշիկի ծայրերն էլ կողք կողքի: Սեքսոլոգները սա հրավիրող ժեստ են համարում: Նա ասես թե մյուս կանանց ասում է. «Տեսեք, ես ազատ եմ, եկեք ծանոթանանք»: Բայց այս դեպքում այն ամենն, ինչ նրան պետք է, դու ես:

Նայի՛ր ինձ

Գոյություն ունի մեկ այլ, պակաս բարդ միջոց՝ հասկանալու, թե պատրաստ է արդյոք տղամարդը սեքսի: Հիշում ես, որ եթե քեզ տղամարդը դուր է գալիս, դու սկսում ես գեղեցկանալ,  հարդարում ես մազերդ, փոխում ձայնիդ տեմբրը նրա ներկայությամբ, տնտղում զարդերդ: Նույնն էլ նա է անում: Եթե նրան կինը դուր է գալիս, նա սկսում է ճմրթել փողկապի ծայրհ, ուղղել վերնաշապիկը, մազերը դզմզել: Շատերը դա հուզմունք են համարում, բայց իրականում նա ուղղակի ասում է քեզ. «Նայիր, թե ինչ լավն եմ ես, ինչ մազեր ունեմ: Դու ինձ դուր ես գալիս, ուշադրություն դարձրու՛ ինձ»:

Գլխավորը շուրթերն են

Տղամարդիկ օգտագործում են ժեստեր, որոնք խոսում են այն մասին, որ նա ուզում է համբուրել քեզ: Եթե դու, օրինակ, լպստում ես շուրթերդ, երբ ուզում ես տղամարդուն ասել քո ցանկությունների մասին, ապա ուժեց սեռն ավելի փակ է գործում: Եթե նա մատներով անընդհատ հպվում է շուրթերին, դա նշանակում է, որ նա ջանում է քո ուշադրությունը գրավել եւ հետագա գործողությունների ակնարկ է անում: Նա ուզում է հպվել քեզ իր շուրթերով:

Միայն դու

Դու գրասենյակում հանդիպում ես տղամարդուն, որի մասին արդեն մի շաբաթ երազում ես, եւ նա քեզ սեղմում է պատին եւ ձեռքով ասես պատվար քաշում քո եւ արտաքին աշխարհի միջեւ: Շնորհավորում ենք, քո երազանքներն իրականացել են: Եթե տղամարդը նման կեցվածք է ընդունում, նա ուզում է, որ դու իրենը դառնաս: ձեռքով նա ասես թե ձեր 2-ի համար առանձին աշխարհ է ստեղծում: Շատ կանանց այդ դիրքը վախեցնում է, բայց պետք չէ: Տղամարդը չի ուզում քեզ վախեցնել կամ նեղացնել, նա պարզապես ուզում է ցույց տալ, թե որքան է քեզ տենչում:

Խելքահան անող հայացք

Դե սա ամենապարզ ժեստն է՝ սեքսուալ հայացքը, որը ստիպում է փշաքաղվել: Տղամարդն այդպես նայում է միայն այն կնոջը, որին իսկապես ուզում է: