Ինչո՞ւ է տղամարդն ավելի հաճախ մտածում սեрսի մասին

292

 

ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական եւ վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով `տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54% -ը, իսկ կանանց` 19% -ը, օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:

Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյ

Մարդկային ուղեղը ընկալում է սեքսուալ պատկերները անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական ​​վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց եւ կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են տղամարդու եւ կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար, սրանով է պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:

Թեեւ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան `տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել եւ ռոմանտիկ, եւ կռվազան, լուծել կոնֆլիկներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոններն ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի `տեստոստերոնի պատճառով, նա հաճախ մտածում է սեքսի մասին:

Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաեւ տղամարդու եւ կնոջ միջեւ այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեյի ընթացքում, իսկ տղամարդը 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում `20000, իսկ տղամարդը` 7000 բառ:

Ինչո՞ ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին. քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:

Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ `ոչ այնքան:

Մեկ խոսքով, իրավամբ, կնոջ եւ տղամարդու միջեւ կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում կարող են զույքերը զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից եւ խնդիրներից: